Մայրենի·Ազգագրական խաղիկներ և խաղեր

Ազգագրական խաղիկներ և խաղեր

Ժամկետ՝ հունվարի 9-13

Նպատակ՝ ազգայի խաղերի, խաղիկների ուսումնասիրություն, տարածում, համագործակցություն կրթահամալիրի դպրոցների միջև

Ընթացքը՝

Ճամբարականները յուրաքանչյուրն իր ջոկատով նախապես ծանոթանում է ազգային խաղերին, խաղիկներին, կարդում, ուսումնասիրում, խաղում։
Հաջորդ փուլում հանդիպում են դպրոցներով՝ նախագծին մասնակցող ճամբարականները միասին խաղում։

Ազգային խաղիկներ /աղբյուր/

***

Ուրբաթ, շաբաթ, կիրակի,
Աղվեսն ելավ մարզանքի,
Ուստա փիսոն (Կարոն)կրակեց,
Աղվեսի փորը տրաքեց:

***

Ալ խնձորի իմ տղեն,
Շեկ շլորի իմ տղեն,
Կանաչ թզնի իմ տղեն,
Կարմիր նռնի իմ տղեն:

***

Կլոր պար, մեջըծառ, Նստիմ հովը կթեմ կովը,
Զմփիկ զարկեմ, ընկնիմ ծովը:

***

Ասեմ, չասեմ,
Լավ բան ասեմ,
Քթիդ խփեմ,
Քեզի խաբեմ:

***

Ծափին, ծափին, ծափ նաներով,
Փլավ կեփեմ պուտուկներով,
Գդալ չկա, լավաշ չկա,
Մենք ա կուտենք մատվըներով

***

Թռի, թռի, թռցնեմ,
Սև հավի միս կերցնեմ,
Կարմիր գինի խմցնեմ,
Հով ծառի տակ քնցնեմ:

***

Էսպես աղջիկ ո՞վ ունի,
Շորերով շապիկ ունի,
Մարգրտով կոշիկ ունի,
Մեյդանը հարսնիք ունի:

***

Աղջիկ ունիմ օղերով,
Հարս պիտ անիմ քողերով,
Աղջիկ ունիմ հարսնացու,
Կտրիճ կուզիմ փեսացու,
Որի՞ն տամ, որի՞ն չտամ,
Հանիմ իշխան տղին տամ:

***

Կլորիկ ու թմբլիկ եմ,
Պստլիկ ու ճստլիկ եմ,
Քիթս պուճուր – պուճուրիկ է,
Աչուկներս սևուլիկ են,
Կա՞ ինձ նման սիրունիկը:
Չկա, չկա, չկա:

***

Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որ հեշտ դուրս գա
Քո ատամիկ:

***

Տո՜տ, տո՜տ, տո՜տ արա,
Տոտիկներդ փոխ արա,
Կանաչ խոտիկ փոխ արա:

Ազգային խաղեր

Աղջիկ փախցնոցի
Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում ենզույգերի ձեռքերն վերև պահած ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու,
նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են,
կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է
առաջ ու կատարում նույն գործողությունը:

Աչքկապուկ
7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում
կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ
փոխել:

Հավալա
Այս խաղը չեխարդայի համարժեքն է: Դրան կարող են մասնակցել 8-ից 10
հոգի: Խաղացողներից մեկը հենվելու համար կորացնում է իր մեջքը (նրան
«այծ» կամ «էշ» են կոչում), իսկ մնացած մասնակիցները հերթով ցատկում են
նրա վրայով: Ընդ որում, ցատկելիս «այծի» մեջքին կարելի է դիպչել միայն
ձեռքերով: Նա, ում չի հաջողվում ցատկել անցնել կամ ով «այծին» դիպչում է
ոտքով, կռանում է նրա կողքին, և մնացածները ցատկում են արդեն երկու
հոգու վրայով: Հաղթ

Պարան քաշոցի
Բաժանվում են թիմերի, ովքեր բռնում են հաստ ճոպանի երկու եզրերից, թիմերի ճիշտ մեջտեղում գիծ են գծում և ճոպանի երկու եզրից սկսում ձգել այն, որ թիմի մասնակիցը հատում է գիծը, այդ թիմը պարտվում է։

Վազիր-կանգ առ
Ինչպես խաղալ. Վարողի պարտականությունն է մեջքով կանգնել դեպի
խաղացողները (գծանշված սահմանագծի վրա, և որքան մեծ է
հեռավորությունը, այնքան ավելի նախընտրելի) և բարձրաձայն ասում է.
«Վազիր-կանգ առ»: Մինչև վարողը խոսում է, մասնակիցները փորձում են
որքան հնարավոր է մոտ վազել սահմանագծին: Հենց որ նա դադարում է
խոսել, խաղացողները պետք է կանգնեն իրենց տեղում և չշարժվեն, իսկ նա,
ով չի հասցրել կանգ առնել կամ հանկարծակի շարժում է կատարել, դուրս է
գալիս խաղից: Հաղթում է նա, ով առաջինն է հասնում սահմանագծին և
դիպչում վարողին:

Աքլորակռիվ

Ընդհանրապես Աքլորակռիվ խաղի 2 տարբերակ կա․ երբ աքլորներին են կռվեցնում և ընտրում հաղթող աքլորին, և երբ մարդիկ են կռվում, ինչպես աքլորները։ Խաղը տղաների համար է նախատեսված։ Խաղացողները նմանակում են իրական աքլորների շարժումները, այդ պատճառով էլ կոչվում է Աքլորակռիվ։ Աքլորակռվի ժամանակ մասնակիցները աջ ձեռքով մեջքի կողմից բռնում են ծալված ձախ ոտքը և թռչկոտելով աջ ոտքի վրա` ուսով այնքան են իրար թեթևակի խփում, մինչև խաղացողներից մեկը վայր է ընկնում, պարտվում:

Արդյունք

Եկավ սպասված օրը։ Հանդիպումը տեղի ունեցավ Արևմտյան դպրոց-պարտեզի Վերնատանը։ Հանդիպումն անցավ բուռն․ խաղացինք, ուրախացանք, վիճեցինք, հաշտվեցինք, խաղացինք տարբեր խաղեր՝ Պարան քաշոցի, Աղջիկ-փախցնոցի, Աքլորակռիվ․․․ Վերջում էլ Արևմուտքի ճամբարականներին սովորեցրինք «Երրորդն ավելորդ է» խաղը, որ մեզ սո